[AM] Մուսա Լեռան քառասուն օրը վեպի սպագրութեան 80-ամեակին նուիրուած հանդիսաւոր միջոցառում

ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹԻՒՆ

 

Վիեննա – Երեքշաբթի, 26 Նոյեմբերին, երեկոյեան ժամը 19:30-ին, Աւստրիոյ ORF Ռադիո-Հեռուստատեսութեան Մշակութային Տան շքեղ սրահում տեղի ունեցաւ Աւստրիայում Հայաստանի Հանրապետութեան Դեսպանութեան, Երեւանի Ցեղասպանութեան Թանգարանի եւ Աւստրիոյ Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի համատեղ կազմակերպած,  աւստրիացի գրող,  Հայ Ժողովրդի բարեկամ` Ֆրանց Վերֆելի ՝՝Մուսա լեռան քառասուն օրը՝՝  վեպի առաջին հրատարակման 80-ամեակին նուիրուած  հանդիսաւոր միջոցառումը, որին իրենց համագործակցութիւնն էին բերել նաեւ Աւստրիոյ Ռադիո-Հեռուստատեսութեան /ORF/ ՌադիոՄշակութայինՏունը, Աւստրիոյ Ազգային Գրադարանը, Աւստրիոյ Գրականութեան Ընկերակցութիւնը եւ ՝՝Ֆրանց Վերֆել՝՝ Յանձնախումբը:     

Օրուայ ծրագիրը` ՝՝40 օրը, 100 տարի, Ֆրանց Վերֆել, Գրականութիւնը որպէս պատմութեան հայելի՝՝ վերնագրովվարում էր` Աւստրիոյ Ռադիո-Հեռուստատեսութեան Ö1-ի Երաժտական հաղորդումների գլխաւոր խմբագիր` Դր. Իրինէ Սուչին:

 

Երեկոն մեկնարկեց Գրաց քաղաքից ժամանած Լարային Քառեակը, /Մ. Բխիեան, Մ. Զախարով, Գ.Միրզոյեան, Յ. Փափ/ Կոմիտասեան ստեղծագործութիւններով, որից յետոյ Բացման խօսքով հանդէս եկան` ՀՀ Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Ն. Գ. Դր. Արման Կիրակոսեանը եւ Աւստրիոյ Կրթութեան, Արուեստի եւ Մշակոյթի Նախարարութեան, Մշակութային  բաժնի ղեկավար, Նախարարական Խորհրդատու Մագիստրոս Օլիվէր Հէնհափըլ:  Ապա Ողջոյնի պատգամներով ելոյթ ունեցան Հայրապետական Պատուիրակ Գերապատիւ Տ. Տիրան Վարդ. Պետրոսեանը,  Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան Աբբահայր Տ. Պողոս Վարդ. Քոջանեանը,  Գերմանիայում գործունէութիւն ծաւալող ՝՝Յոհաննէս Լեփսիուս՝՝  եւ ՝՝Արմին թէօ Վեգնէր՝՝  Ընկերակցութեանց Վարչական անդամ լրագրող Համօ Պետրոսեանը, Աւստրիոյ Գրականութիւն Ընկերակցութեան եւ  Ֆրանց Վերֆել Յանձնախմբի նախագահուհի Պրոֆ. Մարիանէ Գրուբերը:

 

Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտուտի Տնօրէն Դր. Հայկ Դէմոյեանը  իր ողջոյնի խօսքից յետոյ, ցոլապատկերների շարանով ներկաներին տեղեկացրեց Մուսա լեռան դիւցազնամարտի վերաբերեալ  Թանգարանի հաւաքածոներից յայտնաբերուած նոր տեսողական տւեալների մասին:

 

՝՝Վերֆել ,  պատմութիւնը` բառացի ընկալմամբ՝՝ վերլուծականով, որպէս օրուայ գլխաւոր բանախօս ելոյթ ունեցաւ Փրոֆ. Դր. Ռուդիգէր Գօըրները:

 

Առաջին բաժնի աւարտին, նախ քան ընդմիջում, Լարային Քառեակը, մի անգամ եւս ելոյթ ունեցաւ Կոմիտասեան  ստեղծագործութիւնների կատարմամբ: 

 

Ընդմիջման ընթացքին ներկաները հնարաւորութիւն ունեցան անձամբ տեսնելու Աւստրիայի Ազգային Գրադարանի սեփականութիւն` Ֆրանց Վերֆելի ՝՝Մուսա լեռան քառասուն օրը՝՝ վէպի  ցուցադրուած բնօրինակ ձեռագիրը:

 

Հանդիսութեան երկրորդ բաժինը մեկնարկեցին Հերբերտ Մաուրէրը, Վեպի հատուածների ընթերցանութեամբ եւ Քրիստեան Մաուրէրը  - երեւի շատերի համար  նորութիւն-անակնկալ -   Ֆրանց Վերֆելի երաժշտական ստեղծագործութիւնների` Վենետիկեան-սաքսոֆոն-հանապատրաստի մեղեդիների կատարմամբ: 

 

Ազգային Գրադարանի Ձեռագրերի Հաւաքածու Բաժնի Տնօրէն Դր. Անդրեաս Ֆինգըրնագըլը հանդէս եկաւ ձեռագրի վերաբերեալ հետաքրքիր եւ մանրամասն տեղեկութիւններով:     Որից յետոյ, Դր. Իրինէ Սուչիիղեկավարութեամբ  ՝՝Մուսա Լեռան 40 օրը եւ Ցեղասպանութեան 100 տարին՝՝ վերնագրով զրոյցին մասնակցեցին Պրոֆ. Մ. Գրուբերը, Դր. Ա. Օհանջանեանը, Փրոֆ. Դր. Ռուդիգէր Գօըրները, Դր. Անդրեաս Ֆինգըրնագըլը եւ Հ. Մաուրէրը:    

   

Ապա ՀՀ Արտակարգ Դեսպանորդ  Դր. Աշոտ Ալէքսանեանի խնդրանքով, ՀՀ Դեսպան Դր. Արման Կիրակոսեանը մի խումբ անհատների առ ի գնահատանք նրանց Հայաստան-Աւստրիա կապերի ամրապնդման վաստակի, յանձնեց Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտուտի Ֆրանց Վերֆել յուշամեդալը:

 

Հանդիսաւոր միջոցառման  աւարտին ելոյթ ունեցաւ տաղանդաշատ դաշնակահարուհի Նարէ Արղամանեանը Կոմիտասի, Խաչատրեանի եւ Շթրաուսի ստեղծագործութիւններով:

 

 

Վիեննա, 27.11.2013                                                                                                                                                                                                                                                                                            Ռազմէն

Copyright © 2009 - 2017, Austro Armenisches Portal MASIS
All Rights Reserved.



Cookies make it easier for us to provide you with our services. With the usage of our services you permit us to use cookies.
More information