The Gurdjieff Folk Instruments Ensemble
Հարգելի բարեկամ,
Հայ մեծանուն փիլիսոփա, երաժիշտ Գ. Ի. Գյուրջիևի երաժշտության ուսումնասիրմանը միտված երկար տարիների երաժշտական հետազոտությունների արդյունքում, ուրախությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը Գյուրջիևի երաժշտության մի նոր մեկնաբանություն, որն իրականացվել է հայ երաժիշտ Լևոն Իսկենյանի կողմից ու կատարմամբ` նորաստեղծ Գյուրջիևի անվան ժողգործիքների համույթի:
Երաժշտական այս նոր նախագիծն ամփոփված է վերջերս` 2011-ին, թողարկած <<Music of Georges I. Gurdjieff: the Gurdjieff Folk Instruments Ensemble>> ձայնասկավառակում, որի հրատարակումն իրականացրել է գերմանական <<ECM records>> ձայնագրման ստուդիան:
Գյուրջիևի անվան ժողգործիքների համույթը հիմնադրվել է 2008 թվականին` երաժիշտ Լևոն Իսկենյանի կողմից և նպատակ ունի ստեղծել Գյուրջիև/ դը Հարթմանի դաշնամուրային երաժշտության բուն ազգային գործիքավորումներ:
Համույթը բաղկացած է Հայաստանի առաջատար երաժիշտ կատարողներից` դուդուկ, բլուլ, սազ, թառ, քամանչա, ուդ, քանոն, սանթուր, դափ, տոմբակ և դհոլ:
Նախագծի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք` Link
Սույն ալբոմից հատվածներ լսելու համար այցելեք` Link
CD ալբոմը վաճառվում է երաժշտական խանութներում: Ձայնասկավառակը նաև կարելի է ձեռք բերել առցանց /online/` Link կամ Link
Հայ աշուղների և Կոմիտասի երաժշտության միջազգայնացմանը, հանրայնացմանն ու ձայնագրմանը միտված առաջիկայի մեր նախագծերը մեծապես կախված են այս ալբոմի հաջողությունից: Ուստի, երախտապարտ կլինենք, եթե դուք էլ Ձեր լուման ներդնեք` տարածելով ձայնասկավառակի թողարկման մասին լուրը շահագրգիռ ու հետաքրքրված շրջանակներում:
Ջերմ բարեմաղթանքներով`
http://www.gurdjieffensemble.com/
